Ենս Սթոլթենբերգ. Մենք տեսնում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի և Վրաստանի դեմ, ինչպես նաև կիբերհարձակումների և թունավորումների դեպքեր, դա հանգեցրեց հարաբերությունների վատթարացմանը
Ենս Սթոլթենբերգ. Մենք տեսնում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի և Վրաստանի դեմ, ինչպես նաև կիբերհարձակումների և թունավորումների դեպքեր, դա հանգեցրեց հարաբերությունների վատթարացմանը

Մենք տեսնում ենք Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների օրինակ իր հարևանների, Ուկրաինայի և Վրաստանի դեմ, ինչպես նաև կիբերհարձակումների և թունավորումների դեպքեր: Դա է, որ հանգեցրեց հարաբերությունների վատթարացմանը,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի բացմանը:

Ըստ Ենս Սթոլթենբերգի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա, բայց դաշինքը ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, գագաթնաժողովն անցկացվում է դաշինքի համար վճռական պահին և այսօր անդրատլանտյան հարաբերություններւմ կսկսվի նոր փուլ:

Ըստ Ենս Սթոլթենբերգի, դաշինքի անդամները կքննարկեն նաև Չինաստանի հետ հարաբերությունները, որոնք մարտահրավերներ են ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար:

Սթոլթենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի ղեկավարներն այսօր կհաստատեն դաշինքի հավակնոտ օրակարգը՝ ՆԱՏՕ 2030-ը, որի նպատակն է ուժեղացնել հավաքական պաշտպանությունն ու տեխնոլոգիական ուղղությունը: