Եմենից հրթիռ է արձակվել կենտրոնական Իսրայելի ուղղությամբ, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել
Եմենից հրթիռ է արձակվել կենտրոնական Իսրայելի ուղղությամբ։ Պաշտպանության ուժերի տվյալներով՝ հրթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում։ Հրթիռի ընկնելու վայրում հրդեհ է բռնկվել։
Հրթիռային հարձակումից առաջ օդային հարձակման ահազանգ է հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում:
Միաժամանակ սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է, որ Թել Ավիվի մոտ գտնվող Մոդիին քաղաքի երկաթուղային կայարանի շարժասանդուղքը վնասված է։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Լիբանանից մինչեւ 40 հրթիռ է արձակվել Գոլանի բարձունքների եւ Գալիլեայի ուղղությամբ։ Դրանց մի մասը ոչնչացվել է ՀՕՊ-ի կողմից, իսկ մի մասն ընկել է բաց տարածքներում։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբոլլահը»։ Խմբավորման տվյալներով՝ իրենց թիրախը եղել է իսրայելական ռազմաբազան։ Ինչպես ասում են «Հեզբոլլահի» ներկայացուցիչները, այս հարձակումը պատասխան էր Իսրայելի վերջին հարձակումներին Լիբանանի վրա։