Եմենի շիա հութիները պնդում են, որ խմբավորումը հարձակվել է Արաբական ծովում ամերիկյան ավիակիր Էյզենհաուերի և ևս մեկ նավի վրա
Եմենի շիա հութիների հաղորդմամբ, խմբավորումը Արաբական ծովում հարձակվել է ամերիկյան «Էյզենհաուեր» ավիակիրի և մեկ այլ նավի վրա։ «Հութիների» հայտարարության համաձայն՝ Արաբական ծովում «Transworld Navigator»-ի դեմ կիրառվել են բալիստիկ հրթիռներ։
«Հութիները» պնդում են, որ իրենք նաև բալիստիկ հրթիռներ են կիրառել Կարմիր ծովում նավարկվող «Էյզենհաուեր»-ի դեմ, և որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին։ Եմենի խմբավորումը նաեւ պնդում է, որ «Իրաքի իսլամական դիմադրության» հետ համագործակցությամբ իսրայելական Հայֆա նավահանգստային քաղաքում չորս նավերի դեմ հաջող գործողություն է իրականացվել։ Հարձակման են ենթարկվել երկու տանկեր և երկու բեռնատար նավեր։
Հութիների տվյալներով՝ մեկ այլ գործողության ժամանակ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Միջերկրական ծովում նավարկվող նավի վրա, որը շարժվում էր դեպի Հայֆա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Կարմիր ծովում ոչնչացվել են երեք անօդաչու նավ, որոնք անմիջական վտանգ էին ներկայացնում ԱՄՆ-ի, կոալիցիոն ուժերի և տարածաշրջանի առևտրային նավերի համար։