Եմենի շիա «հութիները» կրակ են բացել ամերիկյան նավի վրա:
Եմենի զինվորականների տվյալներով՝ բալիստիկ հրթիռներ են կիրառվել Ադենի ծոցում նավարկվող կոմերցիոն տանկերի դեմ, որը դիպչել է նավին։
Եմենի «հութիները» նշում են, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումների համար պատասխան գործողություններն անխուսափելի են, և ցանկացած նոր ագրեսիա անպատիժ չի մնա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Եմենից արձակված բալիստիկ հրթիռները պայթել են ջրի մեջ։ Տուժածների կամ նավի վնասների մասին տեղեկություններ չկան։ Միջադեպից հետո նավը շարունակել է շարժվել։