Եմենի շիա հութիները Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Louis Pooler նավի վրա

12:23, 29.01.2024

Եմենի շիա «հութիները» Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի «Լուիս Փուլեր» նավի վրա։ «Հութիների» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 28-ի գիշերը նավի վրա հրթիռ է արձակվել։

Հութիները պնդում են, որ թիրախային նավի առաքելությունը Եմենի դեմ ագրեսիային մասնակցող ամերիկյան ուժերին նյութատեխնիկական աջակցություն տրամադրելն է։

Հութիների հայտարարության համաձայն՝ Եմենի զինված ուժերի գործողությունը Եմենի պաշտպանությանն ուղղված ռազմական միջոցառումների մաս է կազմում, ինչպես նաև հաստատում է ճնշված պաղեստինյան ժողովրդին աջակցելու որոշումը։

Եմենի զինված ուժերը հաստատում են, որ Եմենը կարգելափակի իսրայելամետ նավերը, քանի դեռ ագրեսիան չի ավարտվել և Գազայի շրջափակումը չեղարկվի։

«Լյուիս Փուլերը» ԱՄՆ ռազմածովային ուժերի Էքսպեդիցիոն շարժական բազայի առաջին նավն է, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին Բահրեյնում։

Նմանատիպ