Եմենի հութիները հայտարարել են, որ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել բրիտանական, ամերիկյան և իսրայելական նավերի ուղղությամբ
Եմենի «հութիները» պնդում են, որ բրիտանական, ամերիկյան և իսրայելական նավերի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին ասել է, որ գործողությունն իրականացվել է վերջին 72 ժամվա ընթացքում, սակայն նա չի մանրամասնել հարձակումները:
«Reuters»-ը գրում է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը պատասխան հարվածներ են հասցնում «հութիների» դեմ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ անցյալ շաբաթ նրանք ոչնչացրել են «երկիր-օդ» հրթիռային համակարգ Եմենի «հութիների» կողմից վերահսկվող տարածքում։ Ամերիկյան ուժերը նաև անօդաչու թռչող սարք են խոցել Կարմիր ծովում։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։