Եմենցի «հուսիները» հայտարարում են, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող «Aramco»-ի օբյեկտը
Եմենցի «հուսիները» հայտարարում են, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող «Aramco»-ի օբյեկտը։ Նրանց հայտարարության համաձայն՝ հարձակումը պատասխան արձագանք էր Սանա քաղաքի և այլ նահանգների վրա Սաուդյան Արաբիայի հարձակումներին։
Բացի այդ, «Ռոյթերս»-ը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում «Aramco»-ի օբյեկտի հարակից տարածքից ծխի և կրակի մեծ ամպ էր բարձրանում։ Տեղի ունեցածի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս մեկնաբանություն չեն արել։
Բացի այդ, հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Եմենի կառավարական ուժերը «հուսիների» հետ ծանր բախումներից հետո վերահսկողություն են հաստատել Եմենում՝ Թաիզից հարավ-արևելք գտնվող Սամաա ամրոցի նկատմամբ։
Ի գիտություն, «հուսիները» եմենյան խմբավորում են, որը վերահսկում է երկրի հյուսիս-արևմտյան մասը։ «Հուսիները» իրենց անվանում են «Անսար Ալլահ» և սերտ կապեր ունեն Իրանի հետ։ Խմբավորումը վերջին տարիներին հաճախ է հարձակվում ռազմավարական Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավարկող նավերի վրա։ Անցյալ ամիս հայտնի դարձավ, որ շարժումը վերահսկողություն է հաստատել Եմենի Կարմիր ծովի ամբողջ ափամերձ գոտու նկատմամբ։