ԵՄ խոսնակ. Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի որոշումը՝ սկսել թռիչքներ օկուպացված Սոխումի, ինչը Վրաստանի ինքնիշխանության խախտման հերթական քայլն է
ԵՄ խոսնակ. Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի որոշումը՝ սկսել թռիչքներ օկուպացված Սոխումի, ինչը Վրաստանի ինքնիշխանության խախտման հերթական քայլն է

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության միակողմանի որոշումը՝ սկսել կանոնավոր կոմերցիոն ուղևորափոխադրումներ Սոխումիում՝ Վրաստանի օկուպացված Աբխազիայի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Աննուար Էլ Անունին։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլը, որն իրականացվել է առանց վրացական իշխանությունների համաձայնության, ևս մեկ խախտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության միակողմանի որոշումը՝ սկսել կանոնավոր կոմերցիոն ուղևորափոխադրումներ Սոխումիում, Վրաստանի օկուպացված Աբխազիայի տարածաշրջանում։ Այս քայլը, որը կատարվել է առանց վրացական իշխանությունների համաձայնության և Սուխումի օդանավակայանի համար անհրաժեշտ միջազգային ավիացիոն կոդերի բացակայության պայմաններում, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական խախտումն է։ Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատում է իր վճռական աջակցությունը Վրաստանի անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայինորեն ճանաչված սահմաններում», – ասվում է հայտարարությունում։