ԵՄ խորհուրդ. ԵՄ հարաբերությունները Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետ մնում են առանցքային ռազմավարական նշանակություն
ԵՄ հարաբերությունները Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետ մնում են առանցքային ռազմավարական նշանակություն, ասվում է ԵՄ գագաթնաժողովից հետո խորհրդի կողմից հրապարակված վերջնական փաստաթղթում:
Փաստաթղթի համաձայն, Եվրոպական խորհրդի նիստում եվրոպացի առաջնորդները քննարկել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Միաժամանակ, խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է անում Բելառուսի իշխանությանը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։