ԵՄ խորհրդի գագաթնաժողովից առաջ հանդիպել են Վիկտոր Օրբանը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը
ԵՄ խորհրդի գագաթնաժողովից առաջ կայացել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ առաջնորդների համար ամենահրատապ հարցը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների բացումն է։
Ըստ տեղեկությունների՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ավելի ուշ միացել են Հունգարիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպմանը։
«Deutsche Welle»-ն գրում է, որ Օրբանը փորձել է հիմնավորել իր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ՝ վկայակոչելով կոռուպցիան և այլ հարցեր։ Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հունգարիայի վարչապետն ասել է, որ Ուկրաինան չի համապատասխանում չափանիշներին, և անհնար է Կիևի հետ անդամակցության բանակցություններ սկսել։