ԵՄ. Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը՝ ոչ
Ուկրաինան ժողովրդավարական երկիր է, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը՝ ոչ։ Եվրամիությունը արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նա Վոլոդիմիր Զելենսկիին բռնապետ է անվանել։
ԵՄ ներկայացուցիչ Ստեֆան դե Կերսմաաքերի խոսքով՝ ԵՄ-ն «ուղիղ և հստակ դիրքորոշում ունի այս հարցում»։
«Նախագահ Զելենսկին օրինական կերպով ընտրվել է ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններում»։