ԵՄ-ում հայտարարում են, որ այս տարի կկրճատի ռուսական գազի ներկրումը երկու երրորդով և նախատեսում է դադարեցնել նավթի և գազի ներմուծումը մինչև 2030 թվականը
Եվրամիությունն այս տարի երկու երրորդով կնվազեցնի ռուսական գազի ներկրումը, իսկ մինչև 2030 թվականը ամբողջությամբ կդադարեցնի նավթի և գազի ներկրումը, ինչի արդյունքում այլևս կախված չի լինի ռուսական էներգառեսուրսներից։ Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հիմնվելով Եվրամիության տարածած տեղեկատվության վրա։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ԵՄ-ն նախատեսում է իրականացնել պլանը՝ դիվերսիֆիկացնելով բնական գազի իր պաշարները: Մասնավորապես, հեղուկ բնական գազի ներկրման և խողովակաշարերի ավելացման հաշվին, որը չի ստացվի Ռուսաստանից: Նաև բիոմեթանի և վերականգնվող ջրածնի արտադրության և ներմուծման ծավալների ավելացման միջոցով»,- նշվում է ԵՄ-ում:
«CNN»-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր ներկրվող բնական գազի 40%-ը ստանում է Ռուսաստանից։ Ռուսաստանը նաև տարեկան մատակարարում է ԵՄ-ին իր ներկրվող նավթի 27%-ը։