ԵՄ պատվիրակությունը տարածում է ընդդիմության կուսակցությունների հետ հանդիպման լուսանկարներն ու տեսանյութը

ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպում է անցկացվում ընդդիմադիր կուսակցությունների հետ: Հանդիպմանը մասնակցում են դեսպանները:

ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը տարածում է հանդիպման լուսանկարներն ու տեսանյութը:

Հանդիպումից առաջ համատեղ հայտարարություն են տարածել Եվրամիության գերագույն ներկայացուցչի / Եվրահանձնաժողովի փոխնախագահի փոխխոսնակը և ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը: ԱՄՆ-ը և Եվրամիությունը հորդորում են խորհրդարանի բոլոր անդամներին ստորագրել համաձայնագիրը, որն այսօր կառաջարկի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: