ԵՄ պատվիրակություն. Վրաստանը բավարար կերպով չի կատարել աջակցության պահանջը, ԵՄ-ն կոչ է անում իշխանությանը՝ կատարել բարեփոխումների պարտավորությունները
Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանությանը կատարել բարեփոխումների վերաբերյալ իր պարտավորությունները, այդ թվում՝ արդարադատության ոլորտում վրաց ժողովրդի շահերից ելնելով, և ԵՄ-Վրաստան ապագա հարաբերությունների համար,- այս մասին հայտարարել է Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոտ պաշտոնակատար Ջուլիեն Կրամպը:
Նրա խոսքով, 150 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնությունը, որի կեսն արդեն փոխանցվել է, նպատակ ուներ օգնել Վրաստանի բնակչությանը համաճարակի դեմ պայքարում:
«Եվրամիության անունից՝ կապված ԵՄ մակրոֆինանսական աջակցության հետ, 2021 թվականի օգոստոսի 31-ին, Վրաստանի կառավարությունը տեղեկացրել է Եվրոպական միությանը իր որոշման մասին՝ զերծ մնալ 75 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն խնդրելուց: Այս գումարը պետք է փոխանցվեր մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը, եթե Վրաստանը կատարեր փոխադարձ համաձայնեցված պարտավորությունները, որոնք ստանձնել էր մակրոֆինանսական աջակցության ծրագրի պայմանները ստորագրելիս՝ 2020 թվականի սեպտեմբերին: 150 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնությունը, որի կեսն արդեն փոխանցվել է, նպատակ ուներ օգնել Վրաստանի բնակչությանը՝ համավարակի դեմ պայքարում: Այդ միջոցները պետք է օգտագործվեին Վրաստանի քաղաքացիների բարօրության համար: ԵՄ-ն հաշվի է առնում Վրաստանի կառավարության արդարացումը որոշման վերաբերյալ՝ չպահանջել մակրոֆինանսական օգնության մնացած մասը:
Մենք հարգում ենք Վրաստանի իշխանության որոշումը՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանը չի կարողացել բավարարել մակրոֆինանսական օգնություն ստանալու պայմանները և, մասնավորապես, բարձրացնել դատական իշխանության անկախությունը, հաշվետվողականությունն ու որակը: Մասնավորապես, պետք է նշել, որ Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը կատարվել է առանց օրենսդրական փոփոխությունների, որոնք պահանջվում են Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին լիովին համապատասխանելու համար, քանի որ ընտրության ընթացքում թեկնածուի համար երաշխավորված չէին հավասար պայմաններ: Նաև մի քանի այլ օրենսդրական փոփոխություններ չեն ընդունվել՝ դատական համակարգի թափանցիկությունը բարձրացնելու համար: Մակրոֆինանսական աջակցության արդարադատության հետ կապված պայմանները նաև Վրաստանի քաղաքական կուսակցությունների ստանձնած պարտավորությունների թվում էին՝ 2020 թվականի ապրիլի 19-ին ԵՄ միջնորդությամբ ստորագրված համաձայնագրում:
ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանությանը կատարել բարեփոխումների վերաբերյալ իրենց պարտավորությունները, այդ թվում՝ արդարադատության ոլորտում վրաց ժողովրդի շահերից ելնելով, և ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի վերաբերյալ: ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին: Եվրամիությունն ընդգծելով նշում է. Չնայած նրանց, որ այն կրկին պատրաստ է աջակցել Վրաստանի բարեփոխումներին՝ ԵՄ-Վրաստանի Ասոցացման մասին համաձայնագրին համապատասխան, ԵՄ աջակցությունը կշարունակի կախված լինել առանցքային բարեփոխումների իրականացման առաջընթացից»,-ասել է Կրամպը: