ԵՄ ներկայացուցչության գրասենյակում տեղի կունենա հանդիպում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների միջև
ԵՄ ներկայացուցչության գրասենյակում տեղի կունենա հանդիպում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների միջև

Այսօր Վրաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակում տեղի կունենա հանդիպում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին ԵՄ ներկայացուցչությունում:

Նրանց խոսքով, հանդիպումը կսկսվի ժամը 14:00-ին:

Իշխող թիմի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը կանցկացվի դեսպանների մասնակցությամբ: Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեդգնանն արդեն ժամանել է ԵՄ ներկայացուցչության գրասենյակ: ԵՄ դեսպան Կառլ Հարցելը ևս գրասենյակում է: