ԵՄ-ն մտադիր է մինչ 2025 թվականն ընդունել 6 երկրի. Financial Times
ԵՄ-ն մտադիր է մինչ 2025 թվականն ընդունել 6 երկրի. Financial Times

Financial Times-ի տեղեկություններով՝ Բրյուսելը մտադիր է նախկին հարավսլավական հանրապետություններին և Ալբանիային առաջարկել շուտափույթ անդամակցության պլան՝ուժեղացնելու վերահսկողությունը միգրացիայի նկատմամբ և հակազդելու Բալկաններում ՌԴ-ի ազդեցության ուժեղացմանը։ ԵՄ-ն մտադիր է անդամակցության հնարավորություն տրամադրել բալկանյան 6 պետությունների (Սերբիա, Չեռնոգորիա, Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո և Ալբանիա) մինչ 2025 թվականը։ Պարբերականը հղում է անում իր տրամադրության տակ հայտնված Եվրահանձնաժողովի փաստաթղթին, որը կհրապարակվի փետրվարի 6-ին։

Չնայած ԵՄ հետագա ընդլայնման հետ կապված որոշ եվրոպական երկրների հակազդմանը, Բրյուսելում կարծում են, որ բալկանյան պետությունների շուտափութ անդամակցության պլանը չափազանց կարևոր է եվրոպական հասարակությունում նրանց ինտեգրման համար։

Այդպիսի պլանը հանդիսանում է փորձ՝ իրագործելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոստումը՝ կապված Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ն ընդլայնելու հետ։ Յունկերը մարտին կայցելի բալկանյան երկրներ։