ԵՄ-ն հնարավոր է հրաժարվի ամառային ժամանակից
ԵՄ-ն հնարավոր է հրաժարվի ամառային ժամանակից

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին մանրամասն ուսումնասիրել միության տարածքում ամառային և ձմեռային ժամանակի ռեժիմների հետագա կիրառության նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Հարցի դիտարկման նախաձեռնող է հանդիսանում Ֆինլանդիան։ Երկրում գրանցված՝ տարեկան 2 անգամ ժամացույցի սլաքները տեղաշարժելուց հրաժարվելու մասին միջնորդագիրը մոտ 70 հազար ստորագրություն է ստացել։

Խորհրդարանի կողմից ֆինանսավորված հետազոտությունը ցույց է տվել, որ ամառային և ձմեռային ժամանակի անցումը խախտում է մարդու օրգանիզմի բիոռիթմերը, առաջացնում քնի խանգարումներ և նույնիսկ ՃՏՊ-ների թվի ավելացման պատճառ դառնում։