ԵՄ Գերագույն ներկայացուցիչը վերահաստատեց անհրաժեշտությունը, որ Վրաստանի քաղաքական կուսակցությունների բոլոր առաջնորդները վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում և անհրաժեշտ փոխզիջումների գնան
ԵՄ Գերագույն ներկայացուցիչը վերահաստատեց անհրաժեշտությունը, որ Վրաստանի քաղաքական կուսակցությունների բոլոր առաջնորդները վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում և անհրաժեշտ փոխզիջումների գնան

Եվրամիության խորհուրդը (ԵՄ) հրապարակել է մարտի 22-ին կայացած արտաքին գործերի մինիստերիալի արդյունքների վերաբերյալ զեկույցը:

Հայտարարության համաձայն, ԵՄ գերագույն ներկայացուցիչը նախարարներին է ներկայացրել ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի նիստի և ԵՄ միջնորդական ջանքերը երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

«Գերագույն ներկայացուցիչը վերահաստատեց անհրաժեշտությունը, որ Վրաստանի քաղաքական կուսակցությունների բոլոր առաջնորդները վրաց ժողովրդի շահերը դնեն առաջին տեղում, անհրաժեշտ փոխզիջումների գնան և ուշադրություն դարձնեն այլ հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կորոնավիրուսի համաճարակը, տնտեսական վերականգնումը և Վրաստանի ազգային անվտանգությունը»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ: