ԵՄ երկրներն ու ինստիտուտներն աշխատում են էլ ավելի ուժեղ Վրաստանի համար, ԵՄ-յան և Վրաստանի միջև էլ ավելի ամուր կապերի համար. ԵՄ-յան դեսպաններ
ԵՄ երկրներն ու ինստիտուտներն աշխատում են էլ ավելի ուժեղ Վրաստանի համար, ԵՄ-յան և Վրաստանի միջև էլ ավելի ամուր կապերի համար. ԵՄ-յան դեսպաններ

Եվրամիությունը, դրա անդամ պետություններն ու ինստիտուտներն աշխատում են էլ ավելի ուժեղ Եվրոպայի և էլ ավելի ուժեղ Վրաստանի համար ու ԵՄ-յան և Վրաստանի միջև էլ ավելի ամուր հարաբերությունների համար: Այս մասին ասվում է ԵՄ-յան 24 դեսպանների և առաքելության ղեկավարի Եվրոպայի օրվան նվիրված տեսաուղերձում:

«Այսօր Եվրոպայի օր է: Մենք հիշում և հանդիսավոր կերպով նշում ենք այս օրը, երբ 70 տարի առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց հռչակագիրը: Հռչակագիրը կոչ էր անում վերջ տալ եվրոպական մայրցամաքում պատերազմի տրամաբանությանը և եվրոպական ազգերի միջև խաղաղությանը, բարգավաճմանն ու համագործակցությանը: Այս տեսլականը 70 տարի անց դարձավ խաղաղ և հաջողակ Եվրամիություն, որը միավորում է 27 պետություն և 450 միլիոն մարդ:

Հպարտությամբ նշում ենք, որ այս համերաշխությունը կիսում ենք մեր մերձավոր գործընկեր Վրաստանի հետ՝ հատկապես այսօրվա ճգնաժամի օրերին: Եվրոպայի օրը հիշեցնում է, որ մենք միասին ուժեղ ենք: Եվրամիությունը, դրա անդամ պետություններն ու հաստատություններն աշխատում են էլ ավելի ուժեղ Եվրոպայի և էլ ավելի ուժեղ Վրաստանի համար ու ԵՄ-յան և Վրաստանի միջև էլ ավելի ամուր հարաբերությունների համար:

Մենք «Եվրոպայի խումբ»-ն (Team Europe) են Վրաստանում և այսօր Եվրոպայի օրն է», – ասվում է տեսաուղերձում, որը հրապարակվել է Վրաստանում ԵՄ-յան ներակայացուցչության ֆեյսբուքյան էջում:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան