ԵՄ երկրների չափահաս բնակչության 70 տոկոսն արդեն պատվաստվել է առնվազն պ մեկ դեղաչափով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

16:27, 27.07.2021

ԵՄ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվել է առնվազն առաջին դոզայով,-ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի խոսքերով, 18 տարեկանից բարձր անձանց թիվը, ովքեր արդեն երկու անգամ պատվաստվել են ԵՄ-ում կազմում է 57 տոկոս:

Ըստ «Եվրո Նյուս» -ի ՝ վերջին շաբաթներին կորոնադեպքերի թիվն աճել է՝ պայմանավորված դելտա տարբերակով: Համաձայն ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի ՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի Դելտայի տարբերակը գերակշռում է դաշինքի 28 երկրներից 19-ում: Ներկայումս ԱՄՆ – ում չափահաս բնակչության 69 տոկոսը պատվաստված է մեկ դոզայով ,իսկ 60 տոկոսը ամբողջությամբ է պատվաստված: Մեծ Բրիտանիայում ավելի քան 70 տոկոսը պատվաստվել է ամբողջությամբ , իսկ առաջին դեղաչափով ՝ 88 տոկոսը:

Նմանատիպ