ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսսին ժամանել է Ադրբեջան
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսսին ժամանել է Ադրբեջան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսսին ժամանել է Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարթա Կոսսին կմեկնի Աղդամ քաղաք, որտեղ կստանա տեղեկատվություն ականազերծման աշխատանքների վերաբերյալ:

Միաժամանակ, Մարթա Կոսսին կտեղեկացվի Ղարաբաղում ընթացող վերակառուցման աշխատանքների մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եվրահանձնակատարի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևորագույն պահին և հնարավորություն կտա ներկայացնել ԵՄ օրակարգը միջտարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:

Բացի այդ, Մարթա Կոսսին Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի հարցերը:

Մարտա Կոսը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովի հետ: