ԵՄ դիտորդական առաքելություն. Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար
ԵՄ դիտորդական առաքելություն. Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

Դիտորդական առաքելությունը ափսոսում է Կիրբալի հետ կատարվածը և դատապարտում ուժի կիրառումը։

«Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Օսիայի վարչական սահմանի մոտ, ինչի հետեւանքով Վրաստանի քաղաքացին ողբերգականորեն մահացել է։ Մեր խորը վիշտն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին և հարազատներին։

Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը ցանկացած ձևով և խորապես մտահոգված ենք միջադեպով։ Տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է կանխել նման միջադեպերը։

Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա էսկալացիան կանխելու համար։

Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և աշխատում ենք լարվածության թուլացման ուղղությամբ, այդ թվում՝ կրակոցների մասին տեղեկատվության փոխանակմամբ՝ օգտագործելով ԵՄ դիտորդական առաքելության թեժ գիծը», – ասվում է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ Կիրբալիի մերձակայքում օկուպացված տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել։