ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված քաջարի թիմի անդամների, փրկարարների և բժշկական անձնակազմի ընտանիքի անդամներին և ընկերներին
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելին իր ցավակցությունն է հայտնում Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խորը վշտացած եմ Գուդաուրիում ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում փրկարարական գործողության ընթացքում զոհված խիզախ թիմի անդամների ընտանիքի անդամներին և ընկերներին, փրկարարներին և բուժանձնակազմին»,- գրել է Մարեկ Շչիգելը «Twitter»-ի միկրոբլոգում։