ԵՄ դեսպանները համաձայնության են եկել միգրացիոն բարեփոխումների շուրջ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել միգրացիոն բարեփոխումների շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ, հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Իտալիան և Գերմանիան լուծեցին միջերկրածովյան փրկարար ՀԿ-ների շուրջ իրենց տարաձայնությունները:

Համաձայնագիրը հիմք կհանդիսանա անդամ երկրների և Եվրախորհրդարանի միջև հետագա բանակցությունների համար։

ԵՄ երկրները փորձել են վերանայել իրենց քաղաքականությունը՝ ապահովելու համար, որ նրանք միասին գործեն ապաստան հայցողների մեծ հոսքի դեպքում:

Գործարքը նպատակ ունի թուլացնել ճնշումը այն երկրների վրա, որոնք զգալի միգրանտների հոսքեր են ստանում, ինչպիսիք են Իտալիան և Հունաստանը, դրանք վերաբաշխելով ԵՄ այլ երկրներին:

Եթե ​​համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել ապաստան հայցողներին, պետք է վճարեն նրանց, ովքեր ընդունում են: