ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին կոչ է անում խուսափել Իսրայելի և Լիբանանի օդային տարածքից
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին կոչ է անում խուսափել Իսրայելի և Լիբանանի օդային տարածքից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը զգուշացնում է ավիաընկերություններին մեկ ամսով խուսափել Իսրայելի և Լիբանանի օդային տարածք մուտք գործելուց։

Հանձնարարականը տրված է մինչև հոկտեմբերի 31-ը։

«Գործակալությունը կվերահսկի ներկա իրավիճակը և կգնահատի ռիսկերը, որից հետո մենք հանդես կգանք ևս մեկ հանձնարարականով»,- նշել են գործակալությունից։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակում է իրականացրել Հըզբոլլահի կենտրոնական շտաբի վրա, որի արդյունքում սպանվել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ նշված տեղեկատվության բացահայտումից հետո Իրանի հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր։

 

Հեղինակ՝ Թամտա Ռուխաձե