ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո
ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկում են Վրաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից տարածված օրակարգում:

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կանցկացվի դեկտեմբերի 6-ին և այն կգլխավորի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին:

Ինչպես նշված է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ, խորհուրդը կամփոփի միջազգային վերջին իրադարձությունները, մասնավորապես, Վրաստանում ընտրությունների հետագա իրավիճակը, Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունները, Թուրքիայի հետ կապված իրադարձությունները և մարդու իրավունքների հարցը:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները կարծիք կփոխանակեն Տրանսատլանտյան հարաբերությունների մասին:

Նախարարները կքննարկեն նաև Չինաստանի կողմից անվտանգության մասին ընդունված օրենքի հետևանքները Հոնկոնգում: