ԵՄ արտաքին ծառայության խոսնակ. Բևեռացումը սպառնում է Վրաստանի ժողովրդավարությանը, բոլոր կողմերին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը՝ լիցքաթափելու և ընդհանուր լեզու գտնելու ուղղությամբ
ԵՄ արտաքին ծառայության խոսնակ. Բևեռացումը սպառնում է Վրաստանի ժողովրդավարությանը, բոլոր կողմերին կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը՝ լիցքաթափելու և ընդհանուր լեզու գտնելու ուղղությամբ

Քաղաքական կայունությունը, երբ բոլոր կողմերը զերծ են մնում սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, ներառական խորհրդարանական գործընթացն ու քաղաքացու վստահությունը վայելող դատական ​​համակարգը նախապայմաններ են Վրաստանի համար` ԵՄ-ի հետ իր գործընկերությունը հետագա խորացնելու համար, համաձայն Ասոցացման համաձայնագրի,- ասվում է Եվրամիության արտաքին գործերի ծառայության մամլո խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Ցավոք, քաղաքական բեւեռացումը խորացել է Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝  «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկանոր Մելիայի ձերբակալությունից հետո: Այս բևեռացումը սպառնում է Վրաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին ակտիվացնել ջանքերը իրավիճակը լիցքաթափելու և ընդհանուր լեզու գտնելու ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք, որ իշխող ուժը և կառավարությունը կապահովեն երկրի ներառական ղեկավարումը և առաջնահերթ կդնեն վրաց ժողովրդի շահերը: Կարևոր է նաև, որ դատական ​​համակարգը լինի արդար, անկախ և հաշվետու: Այս առումով ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել զարգացումներին:

Կարևոր է, որ ընդդիմությունը կառուցողական դեր խաղա, ներառյալ խորհրդարան մուտք գործելը, Վրաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն առավել ամրապնդելու և երկրում բարեփոխական ապագայի ձևավորմանը աջակցելու համար: Քաղաքական կայունությունը, երբ բոլոր կողմերը զերծ են մնում սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, ներառական խորհրդարանական գործընթացն ու քաղաքացիների վստահությունը վայելող դատական ​​համակարգը Վրաստանի համար նախապայման է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման համար, համաձայն Ասոցացման համաձայնագրի:

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Վրաստանին այս ջանքերում», – ասվում է Եվրամիության արտաքին գործերի ծառայության մամլո խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ: