ԵՄ Արտաքին գործերի նախարարություն. ԵՄ-ն անհանգստացած է ,    Մոնղոլիան՝ որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորությունները
ԵՄ Արտաքին գործերի նախարարություն. ԵՄ-ն անհանգստացած է , Մոնղոլիան՝ որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորությունները

Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Վլադիմիր Պուտինի Մոնղոլիա կատարած այցի վերաբերյալ և մտահոգություն է հայտնում, որ Պուտինիչի կատարել ձերբակալության հրամանը։

 

«Եվրամիությունը ընդունել է սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կալանավորման օրդերին։ Եվրամիությունը մտահոգված է, որ Մոնղոլիան՝ որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից պետություն, չի կատարել Կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորությունները՝ կապված ձերբակալության օրդերի կատարման հետ», – ասվում է հայտարարության մեջ։

 

Եվրամիության արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Հաագայի դատարանը նախագահ Պուտինին կալանավորել է միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից երեխաների ենթադրյալ անօրինական արտաքսման և անօրինական տեղափոխման համար։

 

Եվրամիությունն աջակցում է Ուկրաինայում Հաագայի դատարանի դատախազի հետաքննությանը և կոչ է անում լիակատար համագործակցել Հռոմի ստատուտի մասնակից բոլոր պետություններին։

 

Տեղեկության համար, նշված հարցի կապակցությամբ Մոնղոլիայում հայտարարվել է, որ Վլադիմիր Պուտինը չի ձերբակալվել Ռուսաստանից էներգետիկ կախվածության պատճառով։