ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարությունը. ԵՄ խորհուրդը գործեց արագ և կոչ արեց Եվրահանձնաժողովին կոչ արեց դիտարկել անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումները
Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրել է դիտարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումները և կարծիք ներկայացնել։ Այս մասին ասվում է Վերսալում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին տարածված հայտարարության մեջ։
Հինգ կետից բաղկացած հայտարարության մեջ ԵՄ առաջնորդները դատապարտել են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և կոչ են արել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների դուրս բերել զորքերը Ուկրաինայից:
«Երկու շաբաթ առաջ Ռուսաստանը վերադարձրեց պատերազմը Եվրոպայում։ Ռուսաստանի չպատճառաբանված և չարդարացված ագրեսիան միջազգային կանոնների և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների խախտում է։ Դա խաթարում է կայունությունն ու անվտանգությունը Եվրոպայում և աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, եվրոպացի առաջնորդներն ընդգծում են, որ Ուկրաինայի տեղը եվրոպական ընտանիքում է։
«Եվրամիության խորհուրդը տեղյակ է Ուկրաինայի եվրոպական նկրտումների և ընտրության մասին, ինչպես սահմանված է Ասոցացման համաձայնագրում: Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահը Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմում է ներկայացրել։ Եվրամիության խորհուրդը գործեց արագ և կոչ արեց Եվրահանձնաժողովին պատրաստել իր կարծիքը դիմումի վերաբերյալ՝ համաձայնագրերի հոդվածներին համապատասխան, ինչպես նաև կարծիք պատրաստել Վրաստանի և Մոլդովայի դիմումների վերաբերյալ: Ուկրաինայի տեղը մեր եվրոպական ընտանիքում է»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։