ԵՄ առաջնորդները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ ,ներառյալ ռուսական նավթի ներմուծման 75 տոկոսի արգելքը եկել են ընդհանուր հայտարարի
ԵՄ առաջնորդները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ ,ներառյալ ռուսական նավթի ներմուծման 75 տոկոսի արգելքը եկել են ընդհանուր հայտարարի: Վերոնշանի մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովի առաջին օրվաավարտից հետո երեկ՝ ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում։
Սակայն, նրա խոսքով, համաձայնագրի համաձայն՝ սկզբնական շրջանում արգելքը չի տարածվի խողովակաշարերով ներկրվող ռուսական նավթի վրա։
«Մենք պատժամիջոցներ կիրառելով ցանկանում ենք կանգնեցնել ռուսական ռազմական մեքենան և դադարեցնել ռուսական ռազմական հնարավորությունների ֆինանսավորումը, որոնք ճնշում կգործադրեն Կրեմլի վրա: Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնեցրել է պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Մասնավորապես, այն արգելում է ռուսական նավթի ներմուծումը, բացառությամբ խողովակաշարերով մատակարարվող նավթի ։ Ավելի ճղգրիտ՝ պատժամիջոցներն անմիջապես կանդրադառնան ռուսական նավթի ներկրման 75 տոկոսի վրա, իսկ մինչև տարեվերջ այդ միջոցը կազդի Եվրոպա ներկրվող ռուսական նավթի 90 տոկոսի վրա»,- ասել է Շառլ Միշելը։
Հատկանշական է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ էր նավթի ներկրման արգելքին։
Եվրախորհրդի նախագահի խոսքով, եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են նաև SWIFT համակարգից անջատել ռուսական խոշորագույն բանկը՝ Սբերբանկը, և արգելել ռուսական երեք այլ խոշոր պետական հեռարձակողներ։
«Մենք գիտենք, որ մեզանից մի քանի շաբաթ պահանջվեց, մինչև որ մենք կարողանայինք այդ որոշումը կայացնել, բայց այսօր մենք շատ ուժեղ ազդանշան ուղարկեցինք, քանի որ վերջին ժամերին և օրերին շահարկումներ են եղել ԵՄ միասնության բացակայության սպառնալիքի մասին: Կարծում եմ, ինչպես երբեք, հիմա կարևոր է ցույց տալ, որ մենք կարող ենք լինել ուժեղ, բավականաչափ ուժեղ՝ պաշտպանելու մեր արժեքները և մեր շահերը», – ասել է Շառլ Միշելը։
Եվրախորհրդի նախագահի խոսքով՝ խորհուրդը հաստատել է նաև Ուկրաինային ինը միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնությունը, որը նախատեսված է երկրի վերականգնման համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ արգելքը կազդի ռուսական նավթի ներմուծման 90 տոկոսի վրա մինչև տարեվերջ, իսկ մնացած 10 տոկոսը կվերադառնա ԵՄ առաջնորդներին որքան հնարավոր է շուտ:
«Ուրախ եմ, որ առաջնորդները կարողացան սկզբունքորեն համաձայնության գալ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Այս օգնությամբ Եվրախորհուրդը կկարողանա մինչև այս տարվա վերջ արգելել ռուսական նավթի ներկրման 90 տոկոսը ։ Ինչ վերաբերում է նավթի մնացած 10 տոկոսին, մենք շուտով կվերադառնանք դրան: Կարևոր են նաև փաթեթի մյուս տարրերը՝ սա Սբերբանկի անջատումն է Swift-ից։ Սբերբանկը ռուսական խոշորագույն բանկն է՝ 37 տոկոս բաժնեմասով։ Արգելք կա նաև ԵՄ ընկերությունների՝ ապահովագրելու ռուսական նավերը, բիզնես ծառայություններ առաջարկելու ռուսական ընկերություններին և ամենակարևորը՝ դադարեցնելու ևս երեք ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակումը ԵՄ-ում», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։