ԵՄ առաջնորդները մարտի 7-ին բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Թուրքիայի առաջնորդների հետ
ԵՄ առաջնորդները մարտի 7-ին բանակցություններ կվարեն Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Թուրքիայի առաջնորդների հետ։
Բանակցությունը կանցկացվի տեսահղումով։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կներկայացնեն մարտի 6-ին կայացած Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի արդյունքները ԵՄ անդամ չհանդիսացող գործընկեր երկրների ղեկավարներին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ գագաթնաժողովի որոշումները կարևոր են ինչպես ԵՄ անդամների, այնպես էլ գործընկեր պետությունների համար։