ԵՄ առաջնորդները հաստատել են «Կորոնավիրուս»-ի հետևանքով տուժած անդամ երկրներին օգնության ծրագիրը
ԵՄ առաջնորդները հաստատել են «Կորոնավիրուս»-ի հետևանքով տուժած անդամ երկրներին օգնության ծրագիրը

ԵՄ առաջնորդները հաստատել են «Կորոնավիրուս»-ի համաճարակի հետևանքով տուժած անդամ երկրներին օգնության ծրագիրը: Այսօրվա տեսակոնֆերանսին ԵՄ առաջնորդները համաձայնեցին ստեղծել հիմնադրամ՝ տնտեսությունը վերականգնելու համար, ինչը կապված կլինի յոթ տարվա բյուջեի կազմակերպման հետ:

Եվրամիության խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին մշակել ապագա հիմնադրամի մանրամասները: Եվրահանձնաժողովը նախագիծը կներկայացնի մայիսի 6-ին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ապագա հիմնադրամը մոբիլիզացնելու է մեկ տրիլիոն եվրո:

Բացի այդ, ԵՄ առաջնորդը նախկինում հաստատել է համաձայնեցված 540 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից: Գումարը հատկացվելու է կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած երկրների տնտեսություններին օգնության համար:

Ըստ BBC- ի՝ ԵՄ անդամների միջև բուռն տարաձայնություն է առաջացել այն մասին, թե ինչպես պետք է ֆինանսավորման օգնությունը կատարվի: Սակայն, ինչպես ասաց Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, վերջին բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել:

Իտալիան, որը Եվրոպայում կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկիրն է հանդիսանուն, ԵՄ անդամ երկրներին կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել: