ԵՄ անդամ պետությունների դեսպաններն աջակցել են Եվրամիությունում թվային կովիդ-վկայագրի մասին համաձայնագրին
ԵՄ անդամ պետությունների դեսպաններն աջակցել են Եվրամիությունում թվային կովիդ-վկայագրի մասին համաձայնագրին

ԵՄ անդամ երկրների դեսպանները միաձայն աջակցեցին ԵՄ-ում թվային կովիդ-վկայագրերի վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը:

Հավաստագրերն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:

Վկայագիրը կլինի ինչպես թվային, այնպես էլ տպագիր ձևաչափով: Փաստաթուղթը կտրամադրի տեղեկատվություն այն մասին, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մեկնել Եվրոպա, պատվաստվել է, թեստավորվել է կամ վարակվել է Covid-19-ով:

Ճամփորդական փաստաթղթի պաշտոնական անվանումը կլինի «Եվրամիության թվային կովիդ-վկայագիր»:

Եվրամիության խորհուրդը այժմ նամակ կուղարկի Եվրախորհրդարանին՝ հաստատելով, որ ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել: Ենթադրվում է, որ քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանում հունիսի 7-10-ը: Դրանից հետո խորհուրդը պաշտոնապես կընդունի որոշում, որը կհրապարակվի ԵՄ ամսագրում և ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: