Ելիսեյան պալատը հայտարարում է, որ ողջունում է Կրեմլի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Էմանուել Մակրոնի հետ
Ելիսեյան պալատը հայտարարում է, որ ողջունում է Կրեմլի հայտարարությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Էմանուել Մակրոնի հետ

Էլիզեյան պալատը հայտարարել է, որ ողջունում է Կրեմլի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի հանրային հեռարձակողը։

«Մենք ողջունում ենք Կրեմլի հրապարակային համաձայնությունը այս մոտեցման վերաբերյալ։ Մոտ օրերս կհայտարարենք լավագույն գործող տարբերակի մասին», – նշել են Էլիզեյան պալատից։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահի վարչակազմը շեշտել է, որ Ռուսաստանից ցանկացած քննարկում տեղի կունենա լիակատար թափանցիկությամբ։

Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Մակրոնի հետ։ Դրան նախորդել էր Էմանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ Եվրոպան պետք է ուղի գտնի Ռուսաստանի առաջնորդի հետ ուղիղ կապ հաստատելու համար։