Եկող շաբաթվանից սկսվում է ԱԱՀ-ի ավելցուկների ետ վերադարձման պարզեցված գործընթացը
Վրաստանի ֆինանսների նախարարությունը սկսում է ներդնել ավելացված արժեքի ավելցուկների հարկի ետ վերադարձման պարզեցված համակարգ:
Նշված որոշման մասին ֆինանսների նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքերով բարեփոխման համար համապատասխան ծրագրային ապահովման համակարգի ստեղծման համար հարկավոր է որոշ ժամանակահատված, որից հետո սկսվելու է դրա վավերացման գործընթացը:
Ֆինանսների նախարարի որոշմամբ, կարևոր ինֆրակառուցվածքի ստեղծմանը զուգահեռ եկող շաբաթվանից սկսվում է ԱԱՀ-ի ավելցուկների ետ վերադարձման պարզեցված գործընթացը:
Նրա խոսքերով այս որոշման հիմնական նպատակն այն է, որ գործարարները զգան նշված բարեփոխմամբ առաջացած առավելությունները և դրական արդյունքները:
Մամուկա Բախտաձեի խոսքերով հատուկ ստեղծված ծրագրային ապահովումը և ինֆրակառուցվածքը հնարավորություն կտա ավտոմատ կերպով ետ վերադարձնել ԱԱՀ-ի ավելցուկները:
Հեղինակ -
Edgar Barsegyan