ԵԽ-ում վավերացվել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող նախագիծ
ԵԽ-ում վավերացվել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող նախագիծ

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը կողմ քվեարկեց այն նախագծին, որը եվրոպական երկրներին հորդորում է Եմենում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով հրաժարվել Արաբիային սպառազինություն վաճառելուց:

Եվրախորհրդարանը Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքն արգելող նախագիծը ընդունեց 539 կողմ, 13 դեմ և 81 ձեռնպահ ձայներով:

Համաձայն այս նախագծի՝ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիից պահանջվել է եվրոպական երկրներին կոչ անել Եմենի հարցով հստակ ռազմավարության հետևել:  Այս նախագիծը նաև պահանջել է շտապ օժանդակություններ առաքել Եմենի ժողովրդի համար և այդ երկրում բախումներին վերջ տալու համար քաղաքական լուծում գտնել: Ավելի վաղ միջազգային կառույցներից շատերը պահանջել են Սաուդյան Արաբիային եվրոպական ու ամերիկյան զենքի վաճառքի դադարեցումը: Թվում է, թե Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու համար եվրոպական երկրներում ներքին ու միջազգային ճնշումների ավելանալը մեծ դեր է ունեցել Եվրախորհրդարանում Սաուդյան Արաբիայի զենքի վաճառքն արգելող նախագծի վավերացման հարցում: Սաուդյան Արաբիան բրիտանական, ֆրանսիական, գերմանական զենքեր է օգտագործում Եմենի անմարդկային պատերազմում: