Եկեղեցու հետ պայքարում աշխարհում ոչ մեկ չի հաղթել և ոչ էլ Վրաստանում կհաղթի, սպասեք հետաքննությանը, ամեն բան առջևում է. Գրիգոլ Լիլուաշվիլի
Եկեղեցու հետ պայքարում աշխարհում ոչ մեկ չի հաղթել և ոչ էլ Վրաստանում կհաղթի, սպասեք հետաքննությանը, ամեն բան առջևում է. Գրիգոլ Լիլուաշվիլի

Մենք պատասխանատվություն ենք ստանձնում անվտանգության բոլոր միջադեպերի համար: Սպասեք հետաքննությանը, – այս մասին տարածված ձայնագրությունների կապակցությամբ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:

Նրա խոսքով, հետաքննությունը ընթանում է թափանցիկ:

«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում անվտանգության հետ կապված բոլոր իրադարձությունների համար: Սպասեք հետաքննությանը, որը բավականին թափանցիկ է: Ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ստուգել արդյունքները», – ասել է Գրիգոլ Լիլուաշվիլին:

Հարցին, որ ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը, Լիլուաշվիլին պատասխանել է, որ «իրենք չեն կարող քայլել ընդդիմության խելքով»:

«Մենք չենք կարող քայլել ընդդիմության քով: Ցավոք, այս կյանքն այնպիսին է, որ գործը պետք է անի նա, ով գիտի այդ գործը», – ասել է Լիլուաշվիլին:

Միևնույն ժամանակ, լրագրողին հարցին, թե ինչու Լիլուաշվիլիին անձամբ չեն կանչել հարցաքննության, ՊԱԾ-ի ղեկավարն ասել է, որ եթե հետաքննությունը դա անհրաժեշտ համարի, բոլորը կհարցաքննվեն:

«Ինչու՞ ինձ պետք է կանչեն: Ինչի մեջ եմ ես: Ի՞նչ գիտեք, որ ՊԱԾ-ի աշխատակիցները չեն գնում հարցաքննության: Իհարկե նրանք հարցաքննվում են: Եթե հետա​​քննությունը անհրաժեշտ համարի, բոլորը կհարցաքննվեն: Այնուամենայնիվ, ոչ ոքի չեն հետապնդի, հատկապես անվտանգության աշխատակիցները, ովքեր կատարում են այդ աշխատանքը: Հետաքննությունը կպարզի, թե ինչ սադրանք էր նախատեսվում: Ճշմարտությունը կպարզվի, և բոլորին կտրվի արժանի պատասխան: Աշխարհում ոչ ոք դեռ չի հաղթել հոգևորականների և եկեղեցու դեմ պայքարում, և նրանք չեն կարողանա հաղթել նաև Վրաստանում: Ամեն ինչ առջևում է և սպասեք: Հետաքննության արդյունքները բացարձակապես թափանցիկ կլինեն», – ասել է Գրիգոլ Լիլուաշվիլին: