Եկատերինե Տիկարաձեն կորոնավիրուսի կառավարմանը ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ անցկացրել է առցանց հանդիպում
Վրաստանի բռնազավթված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն հանդիպել է կորոնավիրուսի կառավարմանը ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ: Հանդիպումն անցկացվել է առցանց:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճող դինամիկան և առկա մարտահրավերները լուծելու ուղիները: Նրանց փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները գնահատել են նաեւ բուժհաստատություններում տիրող իրավիճակը:
«Նշվել է, որ առողջապահության նախարարությունն անընդհատ լրացուցիչ մահճակալներ է մոբիլիզացնում կլինիկաներում», – նշված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Նրանց փոխանցմամբ, զրույցը շոշափել է նաև հիվանդների հոսպիտալացման և դուրս գրման չափանիշները:
«Հանդիպմանը քննարկվել է վերջերս բժշկական հաստատություններում տեղերի պակասը: Մենք խոսեցինք կլինիկաների ղեկավարների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք բարելավել հիվանդի կառավարումը՝ այս առումով ուշացումներից խուսափելու համար: Քննարկեցինք նաև կովիդ-հյուրանոցների կառավարման մոդելը: Այս առումով կարևոր է բարձրացնել վստահելիությունը: Քննարկել ենք նաև առողջության առաջնային պահպանման որակի բարելավման հարցը: Կարծում եմ, որ կլինիկաների ղեկավարների ներգրավումը տեղեկատվական արշավին կարևոր է, որպեսզի քաղաքացիները լավ իմանան, թե ինչպես են հիվանդներին տեղափոխում հիվանդանոց, ապա դուրս գրում տուն: Սա կորոնավիրուսի կառավարումը կդարձնի ավելի թափանցիկ», – հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն: