Եկատերինբուրգի «Ուրալմաշ» գործարանում հրդեհ է բռնկվել։ Ըստ Լրատվամիջոցների՝ հրդեհը տարածվել է մոտ 4000 քմ տարածքի վրա։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ներկայացուցչի խոսքով՝ հրդեհաշիջման գործընթացը բարդանում է գործարանում դյուրավառ հեղուկների պատճառով։
Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։
Գործարանում բռնկված հրդեհի պատճառները պարզելու համար կատարվում է քննություն։