Եկամուտների ծառայությունը ստեղծել է փնտրման համակարգ, որի միջոցով քաղաքացին կկարողանա իմանալ արդյոք նա կա փոխհատուցում ստացողների ռեեստրում
Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության նոր ծրագիրը (https://www.rs.ge/kompensacia) քաղաքացուն հնարավորություն կտա անձամբ ստուգել փոխհատուցում ստացողների ռեեստրը: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Եկամուտների ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, յուրաքանչյուր անձհեշտությամբ համակարգ կարող է մտնել անձնական համարով և կազմակերպության նույնականացման ծածկագրով ու ստուգել արդյո՞ք գործատուն արդեն ներկայացրել է տվյալները:
Ստուգման գործընթացն ավարտելուց հետո անձը կստանա կարճ տեքստային հաղորդագրություն դիմումի մեջ գործատուի կողմից նշված բջջային հեռախոսհամարի վրա, արդյոք կա թե ոչ փոխհատուցուման ստացողների ռեեստրում: Ինչպես պարզաբանում են գերատեսչությունից, նշված համակարգով անձը կարող է գործատուի հետ կապ հաստատել այն պարագայում, եթե պարզի, որ իր տվյալները դեռ չի ներկայացվել եկամուտների ծառայությանը՝ փոխհատուցում ստանալու նպատակով:
«Հիշեցնենք, որ գործատու ընկերությունները, յուրաքանչյուր ամսվա 15-ին, վեց ամսվա ընթացքում,ներկայացնի այն աշխատակիցների ցուցակը պետք է առնվազն մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ընդունեն այն աշխատողների ցուցակը, որոնք աշխատում էին 2020 թվականի առաջին երեք ամսից (հունվար, փետրվար, մարտ), գոնե որևէ մեկ ամսվա ընթացքում, ստանում են աշխատավարձ և արտակարգ դրություն ժամանակ դադարեցվել է կամ դադարեցրել են աշխատանքային հաարբերությունները: Այս ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունները դադարեցվել կամ դադարեցվել են: Հայտը չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում գործատուին տրվում է լրացուցիչ հինգ օր` նոր հայտ ներկայացնելու համար: Հետևաբար, այս ժամանակահատվածը կշարունակվի մինչև ամսու 20-ը:
Գործատու ընկերությունների կողմից փոխհատուցում տալու համար հարկավոր էլեկտրոնային հայտ և լրացման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://eservices.rs.ge/ServiceRequestNew.aspx?p=751; https://www.rs.ge/common/get_doc.aspx?id=10898:
Լրացուցիչ տեղեկության ստանալու համար, խնդրում ենք զանգահարել Եկամուտների ծառաության տեղեկատվական կենտրոն՝ 2 299 299 կամ գրեք [email protected] էլ.հասցեին:
Տեղեկացնենք նաև, որ փոխհատուցում ստացող ինքնազբաղված անձինք պետք է այցելեն Առողջապահության նախարարության վեբ-կայք, որտեղ գրանցման հարթակում (http://compensation.moh.gov.ge/) մինչև հուլիսի 1-ը պետք է անցնեն գրանցում: Առողջապահության նախարարության թեժ գծի համարն է 1505:
Հարթակում գրանցվել կարող են միայն ինքնազբաղվածները: Վարձու ինքնազբաղվածները իրավունք չունեն գրանցվելու», – նշված է Եկամուտների ծառայության տեղեկության մեջ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան