Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքում է Ղազախստանի ազգային միջուկային «Կազատոմպրոմ» ընկերությանը պատկանող արտադրանքը Վրաստանի տարածք ներկրելու վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ այս տարվա սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից «Գարդաբանի» մաքսային անցակետ, երկաթուղային կայարան են մուտք գործել երկաթուղային վագոններ՝ բեռնված բնական ուրանի խտանյութով (ընդհանուր քաշը 787 տոննա), որը ուղևորվում էր Ղազախստանի Հանրապետությունից Կանադա տարանցիկ կերպով (գերատեսչությունը ձեռնպահ է մնում ընկերությունների անուններ տալուց և հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելուց):
«Վերոնշյալ բեռը, օրենքով սահմանված կարգով, ընդգրկվել է տարանցման ընթացակարգում և հետագա փոխադրման համար տեղադրվել մաքսային պահեստներից մեկում։
Այստեղ բացատրում ենք, որ Վրաստանի մաքսային տարածք բերված և տարանցման համար նախատեսված նշված ապրանքների տեղաշարժը վերջին տարիներին իրականացվել է մի քանի անգամ։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանի մաքսային սահմանին բոլոր տեսակի ապրանքների հսկողությունը ենթարկվում է խիստ մոնիտորինգի, այդ թվում՝ հատուկ հսկողության է ենթարկվում ռադիոակտիվ հսկողության ենթակա ապրանքների տեղափոխման գործընթացը»,- ասված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։