Եկամուտների ծառայությունը բացահայտել է ապօրինի շահումով խաղեր կազմակերպելու դեպք
Եկամուտների ծառայությունը բացահայտել է ապօրինի շահումով խաղեր կազմակերպելու դեպք

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի դեպարտամենտի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները Թբիլիսիում, «Լիցենզիաների և թույլտվությունների մասին» Վրաստանի օրենքի համաձայն, բացահայտել են հատուկ թույլտվության ենթակա մոլախաղերի կամ շահումով խաղերի չարտոնված առաքման դեպք:

Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։

Նրանց խոսքով, ձեռնարկատերերից մեկն առանց թույլտվության ազարտային խաղեր էր կազմակերպում էլեկտրոնային-մեխանիկական խաղային ավտոմատով։

«Այս փաստի կապակցությամբ առգրավվել է էլեկտրոնային-մեխանիկական խաղային ավտոմատը, և Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա ընթացքի համար»,-ասել են գերատեսչությունում։