Եկամուտների ծառայություն7 Սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով արտահանող երկիր է վերադարձվել 129,1 տոննա կարտոֆիլ
Եկամուտների ծառայություն7 Սննդամթերքի անվտանգության պահանջներին չհամապատասխանելու պատճառով արտահանող երկիր է վերադարձվել 129,1 տոննա կարտոֆիլ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Ղազբեգի» մաքսային անցակետում, արտասահմանյան երկրներից ներկրված 129,1 տոննա կարտոֆիլի ստուգման արդյունքում բացահայտվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն: Այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր։

«Նշենք, որ բուսասանիտարական սահմանային-կարանտինային հսկողության շրջանակներում «Սարփի» մաքսային անցակետում հայտնաբերվել է այնպիսի կենդանի բույսերի ներկրման փաստ, որոնց ներմուծումն արգելված է բոլոր երկրներից Վրաստանի տարածք։

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բույսերը ենթակա են ոչնչացման»,- նշվում է տեղեկատվության մեջ։