Եկամուտների ծառայություն. «Վիճակախաղերի, մոլախաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ արգելված   անձանց ցանկում ներառված է 1 449 124 անձ
Եկամուտների ծառայություն. «Վիճակախաղերի, մոլախաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ արգելված անձանց ցանկում ներառված է 1 449 124 անձ

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտավ առցանց խաղերի բիզնեսի խստացված որոշակի կանոնակարգեր ։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում մարտի 1-ից մինչ օրս ցուցակը համալրվել է ևս 1930 ֆիզիկական անձով. 23-ը` դատավորի հրամանով, իսկ 1907-ը` անձի սեփական դիմումի հիմքով»- ասված է Եկամուտների ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Ըստ նրանց՝ «Վիճակախաղերի, մոլախաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» օրենքի համաձայն՝ արգելված անձանց ցանկում ներառված է 1 449 124 անձ։

«Արգելված անձանց ցուցակում անձնական տվյալների ընդգրկման հանգամանքները պարզելու նպատակով խնդրում ենք դիմել Եկամուտների ծառայության քաղաքացիների սպասարկման կենտրոններ կամ օգտվել շարժիկ սպասարկման կենտրոնի՝ RS CAR-ի ծառայություններից։

Բացի այդ, մոլախաղերի և/կամ շահաութբաեր խաղերի (բացառությամբ խրախուսական խաղարկությունների) կազմակերպիչները ներառյալ համակարգային-էլեկտրոնային ձևով կազմակերպվածները, հնարավորություն ունեն այս ցուցակում ֆիզիկական անձի առկայությունը ստուգել վճարողի պորտալից: Եկամուտների ծառայություն պորտալից՝ խաղային բիզնես։

Հիշեցնենք. «Վիճակախաղերի, մոլախաղերի և շահութաբեր խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թվականի մարտի 1-ից խաղի կազմակերպիչը պարտավոր է.

• թույլ չտալ խաղացողին այլ խաղացողների խաղային հաշիվներին գումար փոխանցել կամ հանել .
• ազարտային կամ/և շահութաբեր խաղերի(բացառությամբ խրախուսական խաղարկությունների) կազմակերպման վայրում, այդ թվում սիստեմատիկ-էլեկտրոնային ձևով կազմակերպման դեպքում խաղալ չթույլադրել մինչև 25 տարեկան Վրաստանի քաղաքացիներին, մինչև 18 տարեկան օտարերկրյա քաղաքացիները/քաղաքացիություն չունեցող անձանց , կախվածություն ունեցողների և արգելված անձանց ցուցակում ընդգրկվածներին:
• ազարտային կամ/և շահութաբեր խաղերի(բացառությամբ խրախուսական խաղարկությունների) կազմակերպման վայրում, խաղացողի վերիֆիկացիայի օրվանից մեկ տարի անցկացնել վերավերիֆիկացում:
• ապահովել խաղի վայր մուտք գործած անձանց մասին տեղեկատվության գրանցումը Վրաստանի ֆինանսների նախարարի կողմից սահմանված կանոններով:

2022 թվականի մարտի 1-ից Վրաստանի «Գովազդի մասին» օրենքի 83-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում արգելվում է մոլախաղերի և շահումով խաղերի գովազդային խաղարկության գովազդի տարածումը ցանկացած ձևով և ցանկացած եղանակով, և դա ամբողջությամբ արգելվում է նաև մոլախաղերի և շահումով խաղերի գովազդը ցանկացած ձևով կամ ցանկացած միջոցով (ներառյալ էլեկտրոնային կապի ցանցերը) տարածումը, բացի՝
• այն կայքում, որտեղ թույլատրվում է համակարգային-էլեկտրոնային ձևով կազմակերպել մոլախաղեր և/կամ տոտալիզատորներ
• այն կայքում, որտեղ թույլատրվում են մոլախաղեր, տոտալիզատորներ, լոտոներ և բինգոներ և այս գովազդի տեղադրման մակերեսը չի գերազանցում 10 քմ.
• սպորտային միջոցառման, սպորտային մրցումների և/կամ մարզական կազմակերպությունների գործունեության հովանավորության դիմաց
• միջազգային երթևեկության համար բացված օդանավակայանի տարածքում և/կամ սահմանային-մաքսային անցակետում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հղումով»,- ասված է Եկամուտների ծառայության տեղեկատվության մեջ։