Եկամուտների ծառայություն - Տեխնիկական խափանման պատճառով տեղեկատվական կապի կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է
Տեխնիկական խափանման պատճառով Եկամուտների ծառայության տեղեկատվական կապի կենտրոնի՝ 2 299 299-ի աշխատանքային գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է,- այս մասին նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եկամուտների ծառայությունից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում, ժամանակին ծառայությունն ամբողջությամբ վերականգնելու համար։
«Այստեղ տեղեկացնում ենք, որ ծառայությունը կարելի է ստանալ RS-չաթի միջոցով կամ հեռավար ռեժիմով, օգտվել Եկամուտների ծառայության www.rs.ge կայքում առկա էլեկտրոնային ծառայություններից։ Եկամուտների ծառայությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է հաղորդագրությունում։