Եկամուտների ծառայություն - «Սարփի» մաքսային անցակետում հապալասի տնկիներով բեռնված ավտոմեքենան ենթակա է վերադարձման արտահանող երկիր
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» մաքսային անցակետում կանգնեցվել է Բուլղարիայի Հանրապետությունից 49280 հատ հապալասի տնկիներով բեռնված ավտոմեքենա, հայտնում է Եկամուտների ծառայությունը։
«Մաքսային վարչության սանիտարահիգիենիկ, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի բուսասանիտարական սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման արդյունքում հայտնաբերվել է բույսերի առողջության պահանջներին անհամապատասխանություն (տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են մեծ քանակությամբ վնասակար օրգանիզմներ)»,- ասվում է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության մեջ։