Եկամուտների ծառայություն - «Սադախլո» մաքսային անցակետը շարունակում է իր բնականոն աշխատանքը
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ «Սադախլո» մաքսային անցակետը շարունակում է իր բնականոն աշխատանքը։
Նրանց հաղորդման համաձայն՝ Վրաստանի մաքսային սահմանին ապրանքների ներմուծման և արտահանման, ինչպես նաև նշված մաքսակետերով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերն ընթանում են հարթ և ամբողջ հզորությամբ։
«Հիշեցնում ենք, որ այս տարվա մայիսի 26-ին հորդառատ տեղումների հետեւանքով վարարած գետը վնասել էր Հայաստան-Վրաստանը կապող միջազգային նշանակության ճանապարհի հատվածը (Վրաստանի սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա), ինչի պատճառով Հայաստանի Հանրապետության «Բագրատաշենի» մաքսային անցակետի գործընթացն ամբողջությամբ դադարեցվել է: Մինչև նշված ճանապարհի հատվածում ընթացող ակտիվ վերականգնողական աշխատանքների ավարտը, հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանահատողների համար «Բագրատաշենի» ուղղությամբ ժամանակավորապես առաջարկվել է այլընտրանքային, շրջանցիկ ճանապարհ՝ մարդատար/բեռնափոխադրումների ժամանակին անցումն ապահովելու համար։
Այստեղ հիշեցնում ենք, որ հունից դուրս եկած «Դեբեդ» գետը հեղեղել է Մառնեուլիի մունիցիպալիտետում գտնվող «Սադախլո երկաթուղի» մաքսային անցակետի հարակից տարածքը։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես անցակետը կշարունակի աշխատել ամբողջ հզորությամբ»,- նշված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։