Եկամուտների ծառայություն. Միջազգային պատժամիջոցների համաձայն, արգելվում է Վրաստանի տարածքից ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս
ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների համաձայն՝ օգոստոսի 1-ից Վրաստանի տարածքից արգելվել է ԱՄՆ-ից ներկրվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են եկամուտների ծառայությունից։
Բացի այդ, նրանց տեղեկություններով, սեպտեմբերի 26-ից կարգելվի Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս։
«Օգոստոսի 1-ից արգելվում է Վրաստանի տարածքից միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրված մեքենաներ վերաարտահանել/արտահանել Ռուսաստան և Բելառուս։ Իսկ սեպտեմբերի 26-ից Վրաստանի տարածքից կարգելվի Եվրամիությունից ներկրվող տրանսպորտային միջոցների վերաարտահանումը/արտահանումը՝ սահմանված պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- հայտնել են Եկամուտների ծառայությունից։