Եկամուտների ծառայություն. Լարսի մաքսակետում վերանորոգման աշխատանքների պատճառով մաքսային ընթացակարգերն իրականացվում են խափանմամբ
Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության «Լարսի» մաքսակետում ընթացող վերանորոգման / վերականգնման աշխատանքների պատճառով ապրանքների ներմուծում / արտահանումը Վրաստանի մաքսային տարածք, ինչպես նաև սահմանը հատող ֆիզիկական անձանց համար մաքսային անցակետը, մաքսային հսկողության ընթացակարգերը աշխատում են խափանումներով:
«Նշում ենք, որ վերականգնման աշխատանքներն ավարտվելուն պես Ռուսաստանի Դաշնության կողմից «Ղազբեգի» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ ամբողջ հզորությամբ: Հետևաբար, ուղևորներն ու բեռները կանցնեն սահուն:
Բացի այդ, Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնում են, որ «Ղազբեգի» մաքսային անցակետը գործում է շուրջօրյա ռեժիմում և կարող է սպասարկել օրական ավելի քան 1000 բեռնատար: Նաև, ստեղծված իրավիճակից ելնելով, Եկամուտների ծառայությունը, պարեկային ոստիկանության, էկոնոմիկայի նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալության և պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ, ակտիվորեն աշխատում է հարևան երկրներից տարանցիկ փոխադրումներ իրականացնող միջազգային բեռնատար մեքենաների հերթերի վերացման ուղղությամբ»,- հայտարարում են Եկամուտների ծառայությունում: