Եկամուտների ծառայություն. Ղազբեգիում և Թբիլիսիի օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար
«Թբիլիսի օդանավակայան» և «Ղազբեգի» մաքսակետերում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորները կասկածանքով Իսրայելի քաղաքացի Հ.Հ.-ին պատկանող ավտոմեքենայի և ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ին ֆիզիկական զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված գումար, 45.000 ԱՄՆ դոլլար և 3.500.000 ռուսական ռուբլի։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ չհայտարարագրված ընդհանուր գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է ընդհանուր 286 865,7 լարի։
Ըստ նրանց՝ Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիները որպես պատժամիջոց տուգանվել են ընդհանուր 28 686,65 լարիով (չհայտարարագրված գումարի 10%-ի չափով)։